Արդեն իսկ գրել էինք, որ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ մարտի 27-28-ը կառավարական պատվիրակություն է մեկնելու Թուրքմենստան:
Մարտի 24-ին վարչապետը նոր որոշում է ընդունել, որով ընդլայնվել է կառավարական պատվիրակության կազմը.
«Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մարտի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Թուրքմենստան գործուղելու մասին» N 278-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) 2-րդ կետի 2-րդ ենթակետը «Սերգեյ Ավետիսյանինը» բառերից հետո լրացնել «Հայկ Արզումանի Հարությունյանինը» բառերով.
2) 2-րդ կետի 3-րդ ենթակետը «Արման Աղաջանյանինը» բառերից հետո լրացնել «, Լևոն Մինասյանինը» բառերով.
3) հավելվածը «Վ. Բադալյան – Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան» և «Ա. Աղաջանյան – ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պարտականությունները կատարող (22.03.2017 թ.-28.03.2017 թ.)» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «Հ. Ա. Հարությունյան – ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ» և «Լ. Մինասյան – ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության խորհրդական» բառերով»: