Սեփականության իրավունքի պաշտպանության ընթացակարգերը հավասարապես կիրառելի են նաև գրավի իրավունքի պաշտպանության դեպքում

 Թիվ ԵԿԴ/0169/02/15 քաղաքացիական գործով 2016 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է արտահայտել գրավի առարկա հանդիսացող և արգելանքի տակ գտնվող գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցի հիման վրա հարուցված գործերի քննության առանձնահատկությունների վերաբերյալ:

Այս մասին հայտնում են Դատական դեպարտամենտից:

ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արտահայտել է իրավական դիրքորոշումներ այն մասին, որ գրավի իրավունքը պետք է դիտարկել որպես «գույք»՝  «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով, և սեփականության իրավունքի պաշտպանության թե՛ սահմանադրաիրավական, թե՛ կոնվենցիոն ընթացակարգերը հավասարապես կիրառելի են նաև գրավի իրավունքի պաշտպանության նկատմամբ: Ըստ այդմ, գրավառուն ևս կարող է քաղաքացիական դատավարության կարգով հայց ներկայացնել դատարան՝ արգելանքի տակ գտնվող և գրավի առարկա հանդիսացող գույքն արգելանքից հանելու վերաբերյալ, և այդ հայցը ենթակա է բավարարման, եթե այդ գույքն արգելանքի վերցնելը կամ արգելանքի տակ պահելը չի համապատասխանում գրավառուի՝ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով սեփականության իրավունքի իրականացման նկատմամբ միջամտության թույլատրելի սահմաններին և չափանիշներին:

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0169/02/15

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել