Սննդի անվտանգության միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը, որպես ԵՄ ծրագրի փորձագետ աշխատել է Միջին Ասիայի չորս երկրներում և ոլորտում որպես ընդհանուր կոռուպցիոն վտանգ առանձնացնում է տեսուչների ցածր աշխատավարձը, ինչն էլ բարձր ռիսկային է դարձնում կաշառք վերցնելու և անհամապատասխանությունների վրա աչք փակելու դեպքերը:
Նրա խոսքով Հայաստանում խնդիրը բացի կոռուպցիոն ռիսկերից, նաև առաջնայինը երկրորդայինից տարբերել չկարողանալու հարցն է.
«Հոլանդիայում աշխատած գործընկերս մի հետաքրքիր տարբերություն էր նկատել մեր ու տեղի տեսուչների գերծելաոճի մեջ: Միջազգային փորձագետները, եթե օրինակ գնում են կաթնամթերքի արտադրամաս, ապա միանգամից մտնում են այն սենյակը, որտեղ կաթը պաստերիլիզացվում է, ամենառիսկային գոտին սա է հանդիսանում, եթե այստեղ ամեն ինչ նորմալ է, նոր առաջ են անցնում հաջորդ փուլերին, որոք երկրորդական են արդեն, իսկ տեղական տեսուչը ստուգում են ոչ թե առաջնայինը, այլլ անցնում են երկրորդային, ստուգում են առնվազն սենյակի չափերի կամ հագուստի ստանդարտները, օրինակ, որ սալիկապատված լինի, հագուստը մաքուր լինի, դարակում ճիշտ դասավորություն լինի, բայց չէ՞ որ դա չէ կարևորը, սա երկրորդականն է, միգուցե շատ մաքուր վերանորոգված է, բայց աշխատակիցը չի լվացվում»,-պատմում է փորձագետը:
Ինչպես Ուլբրիխտն է նշում, հնարավոր է տեսուչը գումար վերցնի, որպեսզի չարձանագրվի փոքր թվացող բացթողումները, որոնք իրականում մեծ խնդիրներ կարող են առաջացնել, նույն վիճակը կարող է լինել նաև սահմանային անցակետերում, երբ մթերքը մտնում է հանրապետության տարածք:
Նյութը պատրաստվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ֆինանսավորմամբ գործարկվող «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում» ծրագրի շրջանականերում՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի գործընկեր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Ալիսա Չիլինգարյան