Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Բանդայի գործով ամբաստայալները վերջին խոսքն ասացին

Տարադրամի փոխանակման կետերի վրա զինված հարձակումների «բանդայի» գործով այսօր կողմները ռեպլիկներ արեցին և ամբաստանյալներն իրենց վերջին խոսքն ասացին:

Տարադրամի փոխանակաման կետի աշխատակից, սպանված Հակոբ Մկրտչյանի եղբայրը դատարանում ռեպլիկի կարգով նշեց, որ պաշտպանները փորձում են խեղաթյուրել հանցագործության պատկերը՝ հօգուտ իրենց պաշտպանյալների ներկայացնելով դեպքերը:  Սակայն հաշվի չեն առնում, որ կատարված ծանր հանցագործության հետևանքով սպանվել է երիտասարդ տղամարդ, անհայր է մնացել անչափահաս տղան, կինն՝ այրիացել է: Նա իր խոսքում հայտնեց, թե պաշտպանները նշում են, թե եթե սպանության նպատակ ունենային, ապա կկրակեին կենսական կարևորություն ունեցող օրգաններին:  Եվ հռետորական հարց հնչեցրեց, թե միթե զստային զարկերակը կենսական կարևորություն չունի:

Ի պատասխան ամբաստանյալ Կարեն Վարդանյանի պաշտպան Թամարա Բաղդասարյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը հրաձիգ չէ, որ հատուկ նշանառության վերցներ զստահին զարկերակը:

Ռեպլիկներից հետո հնչեցին նաև ամբաստանյալների վերջին խոսքերը: Ռաֆայել Հարոյանը հայտնեց, որ իրեն մեղսագրված արարքների հետ որևէ կապ չունի և գործում էլ ապացույց չկա իր մեղաղավորությունը հիմնավորող. «Ինչ-որ մի դեբիլի ասածը, որ լսել է, թե մենք ինչ ենք արել, չի կարող հիմք լինել մարդկանց ճակատագիրը որոշելու»:

Նշենք, որ Ռաֆայելը նկատի ուներ այս գործով ամբաստանվող Տիգրան Հովհաննիսյանին, ում ցուցմունքներն էլ հենց դրված են նրա մեղադրանքի հիմքում:

Ամբաստանյալ Հայկ Կոջոյանն էլ ասաց, որ դատավարության ժամանակ էմոցիանալ պոռթկումները ուղղված չեն եղել դատարանին, այլ դատախազությանը, որը «այս շինծու կինոն» է սարքել. «Ես ուղղակի չէի պատկերացնում, որ Արամյանը տենց «աբիժնիկ» տասը տարի կարա պահի իր մեջ»:

Հայկը արդեն երրորդ անգամ ակնարկում է դատախազ Արամ Արամյանի աչառու և ոչ օբյեկտիվ լինելու հանգամանքի մասին: Ինչպես ենթադրելի է նրա խոսքից, Հայկն ու դատախազ Արամյանը միասին են ծառայել բանակում: Իսկ հետագայում այս գործով նախաքննությունն իրականացվել է Արամյանի կողմից:

Ամբաստանյալ Կարեն Վարդանյանը միայն նշեց, որ եթե ցանկություն ունենար մարդ սպանելու, ապա ոտքերի ուղղությամբ չէր կրակի. «Ես չեմ ուզեցել մարդ սպանել»:

Ամբաստանյալ Տիգրան Հովհաննիսյանը շուրջ մեկ տարի է դատական նիստերին չի ներկայանում, հրաժարվում է նիստերի դահլիճ մտնել: Նա հրաժարվել է նաև վերջին խոսք ասելու իր իրավունքից:

Վերջին խոսքերը լսելուց հետո դատարանն անցավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու համար:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել