Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Բանդայի գործով նիստը հետաձգվեց. դատավարությունը շարունակվում է շուրջ 2 տարի

Զինված բանդայի գործով այսօրվա դատական նիստը նորից հետաձգվեց և այս անգամ բավականին երկարատև ժամանակով: Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս գործը քննվում է շուրջ երկու տարի:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին, ըստ մեղադրանքի, բանդայի ղեկավար, ամբաստանյալ Ռաֆայել Հարոյանը հայտարարեց, թե հրաժարվում է իր պաշտպան Լիպարիտ Սիմոնյանից և ֆինանսական խնդիրների պատճառով ցանկանում է օգտվել հանրային պաշտպանի ծառայություններից:

Այսօրվա դատական նիստին գործով Ռաֆայել Հարոյանի պաշտպան ներգրավվեց Ռուզաննա Սիրեկանյանը: Վերջինս դատարանին միջնորդեց մեկ ամիս ժամանակ տալ՝ գործի նյութերին ծանոթանալու համար: Եվ քանի որ գործի նյութերը բազմահատոր են, իսկ նիստերն էլ շուրջ երկու տարի են տևել, դատարանը բավարարեց միջնորդությունը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 30-ին:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել