Բանդայի կազմում զինված հարձակումներ, առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ և սպանություն կատարելու գործով այսօրվա դատական նիստին ամբաստնյալ Կարեն Վարդանյանը, ով նախորդ նիստին իր ցուցմունքում հայտնել էր, որ «3-րդ մասի չենջի» աշխատակցի ուղղությամբ ինքն է կրակել ու տարադրամի փոխանակման կետից ավելի քան 2.5 միլիոն ռուբլի գողություն է կատարել ոմն Վահանի հետ, հրաժարվեց պատասխանել դատավարության կողմերի հարցերին: Նա ասաց, որ Վահանի մասով պետք է քննություն կատարվի, որից հետո կպատասխանի հարցերին:
Ինչ վերաբերում դատախազի այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի իրեն առաջադրված մեղադրանքների վերաբերյալ, ամբաստանյալն ասաց, որ սպանության մասով իրեն մեղավոր չի ճանաչում. «Հարգելի դատավոր, եթե մարդը ուզում է սպանել, ոնց կարող է կրակել գոտկատեղից ներքև: Ես սպանելու միտք չեմ ունեցել»:
Այս արտահայտությունը վրդովվեցրեց նիստերի դահլիճում ներկա գտնվող տուժողի իրավահաջորդ՝ տարադրամաի փոխանակման կետի սպանված աշխատակցի եղբորը. «Դու՞ ես որոշողը, վիժվածք»: Դատարանը նրա հանդեպ սանկցիա կիրառեց՝ դատական նիստը խոչընդոտելու համար և հեռացրեց նիստերի դահլիճից:
Այնուհետև քննարկեց բազմաիցս ծանուցված, սակայն դատարան չներկայացած վկաների նախաքննական ցուցմունքների հրապարակման հարցը: ու թեև ամբաստնյալ Էդիտայի պաշտպանը դեմ էր, սակայն դատարանի որոշմամբ հրապարկվեց Ռաֆայել Հարոյանի կնոջ՝ Զարուհի Պետրոսյանի ցուցմունքը:
Նա նախաքննության ընթացքում հայտնել էր, որ ամուսնու միջոցով է ճանաչել Տիգրանին ու նրա կնոջը՝ Էդիտային: Եվ առաջին անգամ Էդիտան իրեն խնդրել է գնալ բանկ ու ստանալ արտասահմանից ուղարկված գումարը: Ցուցմունքի համաձայն, վեց անգամ նա բանկ է գնացել ու ընդհանուր առմամաբ 92 հազարից ավելի դոլար ստացել, որն էլ տվել է Էդիտային կամ Տիգրանին:
Այս ամենը նրան կասկածելի չի թվացել, քանի որ Էդիտան բանկում է աշխատելիս եղել: Նա նշել է նաև, որ իր բանկ գնալու մասին իմացել է նաև Ռաֆայելն ու ասել, որ եթե խնդրում են օգնել, ապա պետք է օգնել:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 14-ին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: