Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Նա կապ չունի այս գործի հետ. զինված բանդայի պարագլուխ համարվողի փաստաբան

«Բանդա»-ի գործով արդեն երեք անգամ դատական նիստերը հետաձգվում են՝ տարբեր պատճառներով: Իսկ վերջին անգամ տեղի ունեցած նիստի ժամանակ ամբաստնյալներն ու նրանց պաշտպանները բոյկոտեցին. հեռանալով դատական նիստերի դահլիճից: Բանն այն է, որ շուրջ 3 ամիս առաջ ամբաստանյալներից Կարեն Վարդանյանն իր ցուցմունքում հայտնեց, որ «3-րդ մասի չենջից» գողություն կատարելէ ոմն «Ջունգ»-ի հետ, իսկ այս գործով ամբաստանյալներ Հայկն ու Ռաֆայելը (ըստ մեղադրանքի՝ տարադրամի կետերի վրա հարձակավելու նպատակով բանդան նա է ստեղծել և ղեկավարել) որևէ կապ չունեն:

Ամբաստանյալներ Կարենին, Հայկին, Ռաֆայելին և նրանց պաշտպաններին վրդովվեցնում է այն հանգամանքը, որ այս կարևոր ցուցմունքից հետո մինչ այժմ համապատասխան քայլեր չեն կատարվել մեղադրողի կողմից: Իսկ նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ Կարենի պաշտպան Թամարա Բաղդասարյանը հայտարարեց, որ պարզել են նաև «Ջունգ»-ի ինքնությունը և կմիջնորդեն դատարանին՝ նրան դատակոչելու և հարցաքննելու համար:

Իրավաբան.net-ի հետ զրույցում բանդայի պարագլուխ համարվող Ռաֆայելի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հայտնեց, որ Ռաֆայելն ի սկզբանե այս գործով իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունել և այս գործի հետ որևէ առնչություն չունի.  գործին ներգրավվել է, քանի որ ճանաչել է Կարենին, ճանաչել է նաև Տիգրանին (նրան մեղադրանք է առաջադրված «Հայբիզնեսբանկից» առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու համար):

Լ. Սիմոնյանը պատմեց նաև, որ տարադրամի կետից գողություն կատարելու և աշխատակցի սպանության գործով նախաքննության ժամանակ մի քանի ամիս կալանքի տակ է եղել մեկ այլ երիտասարդ, սակայն նրա մասով գործը կարճվել է «այլ դերակատարների» ի հայտ գալուց հետո. «Այդ ժամանակվա նախաքննական ցուցմունքները երբ նայում ենք, տպավորություն է, որ դրանք վերցվել են, ապացույցները ստեղծվել են  հատուկ էդ մարդուն մեղադրելու նպատակով: Մարդիկ են ցուցմունք տվել, որ ճանաչել են նրան»:

Իսկ ահա Կարենի, Հայկի և Ռաֆայելի ի հայտ գալուց հետո նախաքննության ընթացքը բեկվել է. սկսվել են մեղադրական ապացույցներ ձեռքբերվել այս երեքի վերաբերյալ:

Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ ոչ իր, ոչ էլ իր պաշտպանյալի նպատակ չունեն գործի քննությունը ձգձգելու, ընդհակառակը՝ շահագրգռված են, որպեսզի արդարացի դատաքննություն կատարվի, պատշաճ կերպով հետազոտվեն ապացույցները:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել