«Վարչական կոռուպցիայի դեմ պայքարի բազում քայլեր աննկատ են մնում քաղաքացիներին». Դավիթ Հարությունյան

«Իրավապահ մարմինների գործողությունները պետք է մնա իրավապահ մարմինների շրջանակենրում»,- խոսելով հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի մասին, ասում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Մեր զրուցակիցը անդրադարձել է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգին, վարչական կոռուպցիային և օպտիմալացմանը: Մանրամասները՝ հարցազրույցում:

– Պարոն Հարությունյան, ի՞նչ հակակոռուպցիոն մարմնի մոդելի վրա եք այժմ աշխատում, ո՞րը պետք է ունենանք:

img_8366– Իհարկե, բազում մոդելներ կան և այդ մոդելներից որևէ մեկը չի կարելի համարել հիմնական: Այս պահին մենք ենթադրում ենք, որ այն ինչ վերաբերում է քրեական հետապնդմանը, ապա իրավապահ մարմինների գործողությունները պետք է մնա իրավապահ մարմինների շրջանակներում, իսկ կանխարգելիչ և կրթական գործողությունը կարող է սկզբունքորեն վերապահվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին: Հիմա ուսումնասիրում ենք այդ մոդելը, ընդ որում՝ այդ մոդելում ենթադրում ենք, որ հանձնաժողովի լիազորությունները էապես պետք է ընդլայնվեն: Ի՞նչ ենք հասկանում կանխարգելիչ ասելով, ի՞նչ աստիճան լայն, կարծում եմ՝ այստեղ բավականին մեծ պետք է վերապահվեն հանձնաժողովին: Այս պահին քննարկումներն են ընթանում:

– Կոռուպցիան տեսաբանների բաժանում են երկու տիպի՝ վարչական՝ ներքևների և արդեն բարձր՝ էլիտար կոռուպցիա: Երկրորդի դեպքում քայլեր այս պահին ձեռնարկվում են. ԱԺ-ն արտահերթ նիստով քննարկում է ապօրինի հարստացման նախագիծը, առաջինի պարագայում ի՞նչ է կառավարությունն իրականացնում:

img_8525– Գիտե՞ք, վարչականի առումով էլ բազում քայլեր կան, ընդ որում՝ քայլերի մի մասը կարելի է ասել՝ անգամ աննկատ են անցնում հասարակության համար, չնայած վարչական կոռուպցիայի դեմ պայքարը բավականին լուրջ տարվում է: Հիմա եթե թվարկեմ, թե միայն մեկ տարվա ընթացքում քանի օրենսդրական փոփոխություններ են եղել այդ առումով՝ սկսած հայեցողության նվազումից՝ վերջացրած մեկ պատուհանների կետերը, սրանք բոլորն ուղղված են մեկ նպատակին՝ վարչական կոռուպցիայի դեմ պայքարին: Վերցնենք սոցիալական ոլորտը՝ ստեղծվում են ինտեգրված կենտրոններ ու ծառայություններ, ո՞րն է հիմնական գաղափարախոսությունը, որ կա ընդունարան, որն ընդունում է գործը և որևէ իրավասություն չունի որոշում կայացնելու հարցում, և կա բացարձակապես այլ ծառայություն, որը որոշում է կայացնում, նրանք կտրված են միմյանցից: Վերջերս կառավարության որոշմամբ փոփոխություն կատարեցինք, որ անձը որոշակի սոցիալական ծառայություններ ստանալու համար կարող է դիմել ոչ միայն իր բնակության վայրի սոցիալական ծառայություն, այլ ցանկացած այլ կետում: Սրանք բոլորն ուղղված են հենց վարչական կոռուպցիայի դեմ պայքարն ինտենսիվացնելու: Իհարկե, սրանք միակ միջոցները, կան բազմաթիվ այլ միջոցներ, սակայն ես ընդամենը ուզեցի ցույց տալ, որ այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվում են:

– Այսինքն՝ գործո՞ւմ է նաև 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունը, որտեղ առանձնացված էին 4 թիրախային ոլորտներ, դրանցով առաջնորդվո՞ւմ եք:

– Գիտե՞ք՝ մենք չենք առաջնորդվում միայն այդ չորս թիրախներով, այսինքն՝ թիրախները իրականում շատ ավելի լայն են, որովհետև սոցիալական ոլորտի կադաստրը այդ թիրախների մեջ նշված չէր, սակայն աշխատանքներ տարվում են, իրականում աշխատանքը չպետք է սահմանափակվի այդ չորսով, այո, դրանք կարևորագույն թիրախներ են, սակայն աշխատանքը շատ ավելի ծավալուն է:

davit_harutyunyan– Կառավարության ամեն մի նիստին արձանագրում ենք, որ տարբեր ՊՈԱԿ-ներ, ԾԻԳ-եր լուծարվում են ու վերակազմակերպվում, սա, ինչպես հասկանում եմ, հայտարարված օպտիմալացման հերթական քայլերն են: Ո՞ւր եք գնում այս ճանապարհով:

– Բանն այն է, որ իհարկե ինքնանպատակ չեն կրճատումները, սակայն երբ հնարավորություն կա կրճատելու մի կողմից դա ցավոտ է, մյուս կողմից մարդկանց ստիպում է օր առաջ գիտակցել, որ իրենք պետք է փոխեն իրենց աշխատանքի ուղղվածությունը և չդառնան բեռ հարկատուների կամ բիզնեսի համար: Ոչ միշտ է, որ ՊՈԱԿ-ները գումարներ են ստանում պետական բյուջեից, շատ հաճախ գումարներ են ստանում այն ծառայություններից, որոնք նրանք մատուցում են, բայց ինչքան շատ լինի ՊՈԱԿ, այնքան շատանում է քաղաքացիների ուսերին այդ բեռը: Կոռուպցիա չէ, բայց անարդյունավետություն է:

Գևորգ Թոսունյան

Ալեքսանդր Սարգսյան

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ