«Ջրային կառույցներ» ՓԲ ընկերությունը այս տարի նոր չօգտագործված մեքենա է գնել: Գնման փաստաթղթից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ ընկերությունը նոյեմբերի 15-ին պայմանագիր է կնքել «Տոյոտա-Երևան» ընկերության հետ՝ 2016 թվականի արտադրության Toyota Corolla 1.6 ձեռքբերելու համար:
Համաձայն տեխնիկական բնութագրի՝ այս ավտոմեքենան չօգտագործված է, ունի 124 ձիաուժ, 1.6Լ բենզ., շարային 4-գլանային DUAL VVT-i, 7-աստիճան վարիատորային փոխանցումատուփ, 55 լիտր վառելիքի տարողությամբ բաք, ABS (արգելակման ապաբլոկավորման համակարգ), EBD (արգելակման ուժի բաշխման էլեկտրոնային համակարգ),VSC (հակակողասահքային համակարգ), TRC (անիվների հակատեղապտուտային համակարգ), ղեկի էլեկտրաուժեղարար , կոնդիցիոներ, 8 անվտանգության բարձիկ, բոլոր ապակիների էլ. կառավարում, էլեկտրական կառավարվող և տաքացվող արտաքին հայելիներ, կենտրոնական փական (նաև հեռակարավարմամբ), AM/FM/CD աուդիոհամակարգ` 6 բարձրախոսներով և USB/AUX մուտքերով, բազմաֆունկցիոնալ ղեկանիվ , Bluetooth համակարգ , լուսարձակների լվացուցիչներ, լուսադիոդային ցերեկային լույսեր, հակամշուշային առջևի և հետևի լուսարձակներ, 205/5516 չափսի անվադողեր` թեթևաձույլ ալյումինե սկավառակներով:
Այս մեքենայի համար «Ջրային կառույցներ» ընկերությունը վճարել է 8.74 միլիոն դրամ կամ 18 000 դոլար:
Աստղիկ Կարապետյան