3 միլիոն դրամ՝ ՏԻ համակարգի 20-ամյակի տոնական միջոցառմանը

Կառավարության նոյեմբերի 18-ի նիստին տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացնելու է որոշման նախագիծ, որի համաձայն, կառավարության պահուստային ֆոնդից «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միությանը կտրամադրվի 3 միլիոն դրամ՝ Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյակին նվիրված միջոցառման անցկացման նպատակով

Նախագծի հիմնավորման փաստաթղթից տեղեկանում ենք, որ  Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը տեղի է ունենեցել 2016 թվականի նոյեմբերի14-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում: Նիստին մասնակցել է շուրջ 1000 անձ, որոնց թվում են ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ պատգամավորները, Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպանները, ՀՀ մարզպետարանների ղեկավար անձնակազմերը, գրեթե բոլոր համայնքների ղեկավարները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ