Երևանի քաղաքապետարանը ապահովագրում է իր աշխատակիցների առողջությունը: Մասնավորապես, 2016 թվականի մայիսի 2-ին քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Նաիրի Ինշուրանս» ՍՊ ընկերության հետ՝ «Առողջապահության ապահովագրություն» փաթեթի ձեռքբերման համար:
Համաձայն գնման փաստաթղթի՝ մինչև 3003 մարդու ապահովագրության համար քաղաքապետարանը պարտավորվել է վճարել 156 միլիոն 156 հազար դրամ:
Պայմանագրի ժամկետը կնքման օրից 365 օր է: Դրամական միջոցները հատակցվել են պետական բյուջեից: Ի դեպ, գնման փաստաթղթում չկա որևէ նշում՝ ծառայության բնութագրի վերաբերյալ, մասնավորապես, ի՞նչ է ներառվում ապահովագրական փաթեթում, ինչ պայմաններ են սահմանված: