ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն բաց և փակ մրցույթներ է հայտարարել մաքսային ծառայության թափուր գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնները համալրելու համար: Փաստաթղթերն ընդունվում են ք. Երևան, Խորենացի 7 հասցեում, աշխատանքային օրերին` ժամը 10:00-ից 12:00-ը: Դիմումների ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 30-ի ժամը 12:00-ն է: Մրցույթը կանցկացվի 2016թ-ի դեկտեմբերի 12-ին, ք. Երևան, Կոմիտաս 35 հասցեում (Արաբկիրի հարկային տեսչություն): Մրցույթի օրվա հնարավոր փոփոխության, ինչպես նաև ժամի վերաբերյալ տեղեկատվությունը կտեղադրվի ՀՀ ԿԱ ՊԵԿ պաշտոնական կայքէջերում՝ www.taxservice.am, www.customs.am, ս/թ դեկտեմբերի 8-ին: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ի լրատվական բաժնից:
Մրցույթի վերաբերյալ հավելյալ տեղեկություններին և կից բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ ՀՀ ԿԱ ՊԵԿ պաշտոնական կայքէջերի՝ www.taxservice.am, www.customs.am, համապատասխան բաժիններում կամ այստեղ, կամ էլ` զանգահարելով (060) 544 624 հեռախոսահամարով: