Տարբեր բնագավառներում լիցենզիաներ կամ որևէ գործունեությամբ զբաղվելու թույլտվություն ստանալու համար կոռուպցիոն ռիսկեր են առկա, որոնց վերհանումն ու դրանց լուծումներ տալը առաջնային խնդիր է. Արարատ քաղաքում կազմակերպված հակակոռուպցիոն միջոցառման ժամանակ ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը:
Այս միջոցառումը նույնպես կազմակերպվել էր «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից Եվրամիության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համաֆինանսավորմամբ:
Ներկայացնելով ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները, Արտակ Սարիբեկյանը նշեց, որ արդեն իսկ կառավարության հետ համագործակցության արդյունքում մշակվել են հակակոռուպցիոն կարևորագույն օրենսդրական նախագծեր, որոնք երկրում կոռուպցիոն ռիսկերը էապես նվազեցնելու լուրջ երաշխիքներ են: Խոսքը վերաբերում է ապօրինի հարստացման քրեականացմանը, հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծմանն ու պետական գնումների թափանցիկությունն ապահովող օրենսդրական երաշխիքներին:
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիային անդամկցող «ՓՄՁ Համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանը նշեց, որ կոռուպցիոն ռիսկեր կան շինարարակն լիցեզնիաների տրամադրման ոլորտում. եթե նախկինում ընկերությունը ստանում էր մեկ տիպի լիցենզիա, այժմ շինարարության տարբեր ոլորտների դեպքում տարբեր լիցենզիաներ պետք է ստանալ և յուրաքանչյուրի համար վճարել 80 հազար դրամ պետական տուրք:
«Եվ այդ լիզենցիան ստանալու համար որոշակի փաստաթղթերի ցանկ կա, որը պետք է ներկայացնել: Սակայն օրենսդրությունը հստակ չի սահմանում այդ ցանկը: Ու թե ով է պատրաստելու այդ փաթեթը, որտեղից պետք է հայթայթես դրանք…: Հայտնվում են միջնորդ ծառայություն մատուցողներ, որոնք պատրաստակմություն են հայտնում ինչ-որ գումարի դիմաց այդ լիցենզիան ստանալ: Մեր տեղեկություններով, գինը X գումար է: Իսկ եթե ոչ, ապա լիցեզնիա ստանալու գործընթացը կարող է տևել 3-4 ամիս՝ կախված նրանից, թե ինչ արագությամբ ես կարողանում հայթահայթել այդ փաստաթղթերը»,- ասաց Հ. Ավագյանը:
Նա նշեց, որ բազմաթիվ խնդիրներ են առաջանում երբ նույնիսկ չնչին շինանարարակն աշխատանքեր են սկսվում սեփական տարածքներում, որտեղ խանութներ կամ այլ ձեռնարակտիրությամբ են զբաղվում: Օրինակ բերվեց, երբ խանութի սեփականտերը անձրևներից կաթող գմբեթը վերանորոգել է՝ փոքր-ինչ ձևափոխելով տեսքը, և այդ ժամանակ խնդիրներ են ծագել քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության հետ՝ նախապես թույլտվություն չունենալու համար:
Փոքր բիզնես ունեցողների համար խնդիրներ է առաջացնում նաև «Գովազդի մասին» օրենքի անկատարությունը. փոքրիկ ցուցանակները, որոնցով հուշում է արվում, որ այս կամ այն հատվածում խանութ կա, դիտարկվում է գովազդ, և ստիպված են նաև այդ ցուցանակների համար տուրքեր վճարել:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավախորհրդատու Արմինե Չախալյանն անդրադարձավ լիցենզիաների և թույլտվությունների ոլորտում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման նպատակով ՔՀԿ-ների հետ համագործակցության կարևորությանն ու հեռանկարներին: Խոսելով ներպետական օրենսդրության մեջ ազդարարների ինստիտուտի ներդրման կարևորության մասին, նա նշեց. «Մենք տեսնում ենք համագործակցության հետևյալ եղանակները՝ մասնակցություն ռազմավարությունների մշակմանը և որոշումների կայացմանը, վերահսկողության իրականացում, մոնիթորինգների իրականացում և դրանց արդյունքների հիման վրա ստվերային զեկույցների կազմում, ազգային հանրային իրազեկության արշավների իրականացում, զանգվածային լրատվամիջոցների արշավի իրականացում, ազդարարների պաշտպանություն, ծառայությունների մատուցման ուսումնասիրությունների իրականացում»:
«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը ներկայացրեց լիցենզիաներ և տարբեր գործունեությամբ զբաղվելու համար թույլտվություններ ստանալու ոլորտում հակակոռուպցիոն քայլերի իրականացման միջազգային փորձը: Որպես կոռուպցիայի դրսևորման աղաղակող օրինակ նա բերեց այն, որ Հնդկաստանում վարորդաական իրավունք ստացողների 71 տոկոսը այն ստացել է առանց օրենքով սահմանված քննությունը հանձնելու, իսկ 61 տոկոսը նույնիսկ վարել չի իմացել:
Այս ոլորտում առկա խնդիրները հաղթահարելու միջոցներն են թափանցիկության ապահովումը, գործընթացների արագ կազմակերպման մեխանիզմների ներդնումը և լիցեզնիաների տրամադրման դիմաց սակագների իրատեսական քաղաքականության մշակումն ու կիրարկումը:
Լուրեր
- Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է երեք պաշտոնյաների կաշառք ստանալու եւ 10 անձի վերաբերյալ գործի նախաքննությունը
- Նոր գործիք՝ պետական գնումների ոլորտում շահերի բախման խնդիրները կանխարգելելու և բացահայտելու համար
- Ես 2000 թվականից սկսած աշխատավարձս հավաքում եմ, որպեսզի բնակարան գնեմ. Հրանուշ Հակոբյան
- Հաստատվեցին պետական նպաստների չափերը
- Հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում
Իրադարձություններ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ