Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հրեական Համայնքին՝ հրեական նոր տարվա` Ռոշ Ա Շանայի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես՝ ասվում է.

«Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ:

Թող այս նոր տարին Հայաստանի հրեական համայնքի և ողջ հրեա ժողովրդի համար լինի խաղաղության, բարեկեցության և հաջողությունների տարի: Թող ավելի ամրապնդվեն մեր ժողովուրդների միջև առկա դարավոր կապերն ու փոխըմբռնումը:

Այս պայծառ տոնի առթիվ մեր հրեա հայրենակիցներին և ողջ հրեա ժողովրդին մաղթում եմ ամենայն բարիք և առաջընթաց»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել