Ինչպես հայտնել էինք, սեպտեմբերի 16-ին վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ վարչապետի գլխավոր խորհրդական նշանակվեց Գագիկ Մարտիրոսյանը:
Ինչպես տեղականում ենք նրա գույքի և եկամուտների հայտարարագրից, պաշտոնը ստանձնելու պահին վարչապետի նորանշանակ գլխավոր խորհրդականը հայտարարագրել է որպես անշարժ գույք՝ երկու բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով:
Որպես շարժական գույք նորանշանակ խորհրդականը ոչինչ չի հայտարարագրել:
Գագիկ Մարտիրոսյանը ներկայացրել է նաև 17.500 դրամ արժողությամբ բաժնեմաս: Հայտարարագրել է նաև 17,500,000 ռուսական ռուբլի:
Իսկ եկամուտների տողում հայտարարագրել է 63.000 ռուբլի կենսաթոշակ և 2,210,000 ռուբլի աշխատավարձ: