Բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից սխալ կամ կեղծ հայտարարագրեր ներկայացնելու համար վարչական ու քրեական պատասխանատվություն ենթադրող օրենքների նախագիծը քննարկվում են Ազգային ժողովում: Փաթեթը ներկայացնում է Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով՝ նախագիծը մշակվել է հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում. «Առհասարական այս նախաձեռնությունը նպատակ ունի կարգավորել հարաբերություններ, որոնք վաղուց կարգավորված էին նյութական, բայց ոչ հետևանքային առումով: Միջազգային փորձի տեսանկյունից նշանակություն ունի երկրի հայտարարագրման մեխանիզմը՝ կենտրոնացված, թե ապակենտրոնացված, որից էլ կախված է, թե ինչ պատասխանատվություն է վրա հասնում, ցանկացած դեպքում վրա հասնող պատասխանատվությունը լինում եմ կամ կարգապահական, կամ վարչական կամ քրեական»:
Կառավարությունն առաջարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում անել հետևյալ փոփոխությունը՝ եթե պաշտոնատար անձը կամ նրա հետ փոխկապակցված անձը, ով պարտավոր է հայտարարագիր ներկայացնել, սակայն հայտարարագիրը չի ներկայացնում, առաջացնում է նախազգուշացում, որից 30 օրվա ընթացքում հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից այն չներկայացնել, առաջացնում է տուգանք նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով:
Երկրորդ խախտումը՝ հայտարարագիրը դրա լրացման նկատմամբ կամ ներկայացման կարգի խախտմամբ Էթիկայի հանձնաժողով ներկայացնել, սա ևս ենթադրում է նախազգուշացում և տուգանք նույն չափով:
Եվ երրորդը՝ անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ նեկայացնելը, որն առաջացնում է պատասխանատվություն 200-ապատիկից 400-ապատիկի չափով. «Սա արժանացել է ավելի խիստ վերաբերմունքի, փորձեմ բացատրել տրամաբանությունը: Քրեական օրենսգրքով երկու տիպի խախտումներ են առանձնացված, առաջին հերթին վարչական տույժ նշանակելուց հետո, երբ նախատեսված դեպքում խախտումը չի վերացվում, վրա է հասնում քրեական պատասխանատվություն, առանձին հոդված կա, որը հատուկ կարգավորում է մի շարք կարևոր հանցակազմեր, այն անձիք, ովքեր պարտավոր են ներկայացնել հայտարարագիր, ներկայացնում են կեղծ տվյալ կամ թաքցնում: Այստեղ մենք տեսնում ենք մեղքի երկու տեսակներ, մի դեպքում անզգուշությամբ, մյուս դեպքում՝ դիտավորությամբ: Այս հանցակազմի դեպքում չափազանց դժվար է պարզել անզգուշության ու դիտավորության բաժանարար գիծը: Վրիպակները, որը բոլորի դեպքում էլ մարդկային հատկանիշ են, իրավական գնահատական այս զանցակազմերի ու հանցակազմերի դեպքում չեն ստանա: Օրենսդիրը ընգծում է, որ հայտարարագիր ներկայացնող սուբյեկտը պարտավոր պատշաճ կերպով ներկայացնել այն ու ստուգել՝ դրանց իսկությունը: Շատ դժվար է լինելու տարանջատել՝ դա անզգուշություն է, թե դիտավորություն»:
Հարց ուներ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, նա նախ նշեց, որ քրեաիրավական ու վարչական դիսպոզիցիաները գրագետ ձևակերպված են, սակայն նրան հետաքրքրեց մեկ այլ բան. «Քրեական պատիժներ նախատեսեցինք, բայց այս հաշվառումը, որ մենք տասներկու տարի իրականացրել ենք, այդ հաշվառման իմաստը որն է, արդյունքը ինչ պետք է լինի, հիմա էլ աշխատակազմ ենք ուզում ընդլայնել: Մենք 2015թ. ապրիլ ամսին մի նախագիծ ներկայացրինք, որով փորձում էինք այս հաշվառման արդյունքները պրակտիկ կենսագործելու դաշտ բերել, մասնավորապես նախատեսված էր, որ եթե էթիկայի հանձնաժողովը էական տարբերություն է հայտնաբերում, ապա պետք է իրավապահներին նյութեր ներկայացնել, կառավարությունը բացասական կարծիք տվեց: Հիմա սրան կողմ եմ, բայց կառավարությունը ինչ է նախատեսում՝ ինչքան պետք է այս հաշվառումը տարվի, որ արդյունք ունենանք: Ի վերջո մարդիկ պետք է իմանան, որ ապօրինի հարստացումը քրեորեն հետապնդելի է»,- շեշտեց պատգամավորը:
Իրավաբան.net