Վարդան Արամյանը սեպտեմբերի 20-ին նախագահի հրամանագրով նշանակվել է ֆինանսների նախարար: Մինչ այս պաշտոնին անցնելը նա ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն էր: Այս պաշտոնը նա ստանձնել է 2013 թվականի սեպտեմբերի 5-ին:
Պաշտոնը ստանձնելու պահին նա հայտարարագրել է.
- 2 հատ բնակարան՝ բազմաբնակարան շենքում,
- ավտոտնակ,
- 23.8 միլիոն դրամ,
- 10 000 ԱՄՆ դոլար,
- 28.79 միլիոն դրամ եկամուտ, որից 15.85 միլիոն դրամը ստացվել է աշխատանքի դիմաց վարձրատրությունից, 940 հազար դրամը՝ տրված փոխառություններից ստացված տոկոսը, 12 միլիոն դրամը՝ վերցված վարկերից,
- 13760 եվրո՝ որպես «այլ եկամուտ»:
2013 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա այս տարվա վերջում ունեցել է 27.7 միլիոն դրամ և 10 հազար դոլար խնայողություններ, և 8.52 միլիոն դրամ ու 5120 եվրո եկամուտ:
2014 թվականի ընթացքում Վարդան Արամյանը 22.67 միլիոն դրամով օտարել է իր բնակարանը: Հարկային տարվա սկզբում նա փոխառությամբ է հանձնել 8 միլիոն դրամ, ևս 9.97 միլիոն դրամ է հանձնել տարվա ընթացքում: Այս ամբողջ գումարից 14.97 միլիոն դրամը վերադարձվել է և տարվա վերջում նա ունեցել է փոխառությամբ հանձնված 3 միլիոն դրամ:
Այս տարվա վերջում նրա խնայողությունները կազմել են 16 միլիոն դրամ և 10 հազար դոլար: Իսկ եկամուտը, նախորդ տարվա համեմատությամբ, էապես աճել է՝ ի հաշիվ բնակարանի վաճառքից ստացված գումարի: Եկամուտը կազմել է 50.43 միլիոն դրամ (աշխատավարձը՝ 7.02 միլիոն դրամ, վերցված վարկերը՝ 20 միլիոն դրամ, 745 հազար դրամը՝ փոխառության տրված տոկոսագումարներից, 22.67 միլիոնը՝ բնակարանի վաճառքից) և 9730 եվրո:
2015 թվականի ընթացքում Վարդան Արամյանի փոխառությամբ տրված 3 միլիոն դրամը վերադարձվել է ամբողջությամբ: Սակայն այս տարվա ընթացքում նա փոխառությամբ հանձնել է 52 հազար դոլար, որը տարեվերջին վերադարձված չի եղել: Տարեվեջրին նա հայտարարագրել է ընդամենը 1 միլիոն դրամ խնայողություն: Իսկ եկամուտ հայտարարագրել է 8060 եվրո և 10.95 միլիոն դրամ, որից 10.13 միլիոնը ստացվել է աշխատանքի դիմաց վարձրատրությունից, իսկ 817 հազարը՝ փոխառությամբ տրված տոկոսագումարներից:
Նրա կինը՝ Իզաբելա Հովհաննիսյանը, 2013 թվականի սկզբին ունեցել է 35 հազար դոլար և 12 հազար եվրո խնայողություն, որը տարեվերջին աճել է՝ դառնալով 37 հազար դոլար և 15 հազար եվրո: Հայտարարագրել է 694 320 դրամի (աշխատավարձ և փոխառությամբ տրված տոկոսագումար), 16038 եվրոյի (աշխատավարձ) և 2700 դոլարի (փոխառությամբ տրված տոկոսագումար) եկամուտ:
2014 թվականին Իզաբելա Հովհաննիսյանը 52.69 միլիոն դրամով ձեռք է բերել բնակարան՝ բազմաբնակարան շենքում և 12 միլիոն դրամով օտարել է մեկ այլ բնակարան: Տարեվերջին նրա խնայողությունը կազմել է 35 հազար դոլար և 20 հազար եվրո, իսկ եկամուտը՝ 13.83 միլիոն դրամ (որից միայն 544.320 դրամը աշխատանքի դիմաց վարձրատրությունն է, 12 միլիոնը՝ բնակարանի վաճառքից ստացված գումարը, 1.28 միլիոնը՝ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսագումարը) և 16 632 եվրո (աշխատանքի դիմաց վարձրատրությունը):
2015 թվականի ընթացքում Իզաբելա Հովհաննիսյանը ձեռք է բերել MERCEDES-BENZ C230 մակնիշի ավտոմեքենա՝ 3.5 միլիոն դրամով: 40 հազար դոլար է հանձնել փոխառությամբ, որն ամբողջությամբ վերադարձվել է:
Տարեվերջին նա ունեցել է 40 հազար դոլար և 20 հազար եվրո խնայողություն: Հայտարարագրել է 2.37 միլիոն դրամի (որից միայն 544.320 դրամը աշխատանքի դիմաց վարձրատրությունն է, 1.83 միլիոնը՝ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսագումարը) և 16 632 (աշխատանքի դիմաց վարձրատրությունը) հազար եվրոյի եկամուտ: