Երևանի քաղաքապետարանը 25 000 դոլարի կոնյակ է գնել

untitledԵրևանի քաղաքապետարանը «Երևանի Կոնյակի գործարան» ընկերությունից 500 շիշ «Հոբելյանական» կոնյակ  է գնել: Գնման պայմանագիրը կնքել է հուլիսի 28-ին և կոնյակները պետք է մատակարարվեն մինչև այս տարվա սեպտեմբերի 20-ը:

 Պայմանագրի արժեքը կազմել է 11 միլիոն 850 հազար դրամ (ավելի քան 25 000 դոլար), այսինքն՝ յուրքանչյուր շշի արժեքը՝ 23700 դրամ:

Գնման փաստաթղթից տեղեկանում ենք, որ «Երեբունի-Երևան-2798» հոբելյանական կոնյակները  0.75 մլ տարողությամբ են: Փաթեթավորումն ու պիտակները պետք է լինեն մետալիկ թղթից, գունավոր, լաքապատված և տեղային ուռուցիկ էֆեկտով:  «Հոբելյանական» հայկական կոնյակը պետք է պատրաստված լինի միջինը ոչ պակաս 10 տարի հնացում ունեցող կոնյակի սպիրտներից՝ ստացված ՀՀ տարածքում աճեցրած խաղողի որոշակի սորտից։

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ