Գլխավոր դատախազի նախկին տեղակալի գույքն ու եկամուտները

Ինչպես տեղեկացրել էինք, հունիսի 18-ին ՀՀ նախագահաի հրամանագրով գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատվեց Հրաչյա Բադալյանը: Վերջինս մինչ այս պաշտոնում նշանակվելը եղել է Երևան քաղաքի դատախազը և այս պաշտոնը զբաղեցրել է 2001 թվականից: Ներկայացնում ենք նրա վերջին տարիների հայտարարագրած գույքն ու եկամուտները:

2011 թվականի սկզբին նա ունեցել է 18 միլիոն դրամի խնայողություններ, որոնք տարեվերջին աճել են դառնալով 21 միլիոն դրամ: Այս տարվա նրա եկամուտը եղել է 6.74 միլիոն դրամ` ստացված աշխատավարձից:

2012-ին նրա դրամական միջոցները դարձել են 23 միլիոն դրամ, իսկ եկամուտը, ստացված աշխատավարձից, կազմել է 6.9 միլիոն դրամ:

2013 թվականի ընթացքում նա վաճառել է իր հողամասը 420 հազար դոլարով: Եվ տարեվերջին դրամական միջոցները կազմել են 25 միլիոն դրամ և 400 հազար դոլար: Եկամուտ ստացել է աշխատավարձից 6.69 միլիոն դրամ, 1.45 միլիոն դրամ ստացել է փոխառությամբ տրված տոկոսագումարներից և 420 հազար դոլար` գույքի օտարումից: 

2014 թվականի ընթացքում Հրաչյա Բադալյանը խնայողություններից 400 հազար դոլարը փոխառությամբ է հանձնել, իսկ խնայողությունները կազմել են 28 միլիոն դրամ: Այս տարվա ընթացքում նրա եկամուտը կազմել է 18.02 միլիոն դրամ, որից 9.75 միլիոնը եղել է աշխատավարձը, իսկ 8.27 միլիոնը` տրված փոխառություններից ստացված տոկոսագումարը:

2015-ի ընթացքում գլխավոր դատախազի տեղակալը 20.23 միլիոն դրամով բնակարան է գնել: Հետ է ստացել փոխառությամբ հանձնած 400 հազար դոլարը և այն նորից հանձնել է փոխառությամբ: Եկամուտը կազմել է 23.69 միլիոն դրամ, որից 12.76 միլիոն դրամը ստացվել է աշխատավարձից, մյուս մասը` տրված փոխառությունների տոկոսագումարներից:

Գույքը` պաշտոնը ստանձնելու և դադարեցնելու պահին

Հրաչյա Բադալյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2013 թվականին: Եվ պաշտոնը ստանձնելու պահին նա հայտարարագրել է.

  • Անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված և իր տնտեսական շինություններով,
  • 3 հատ հողամաս,
  • 25 միլիոն դրամ խնայողություն,
  • 11.56 միլիոն դրամի եկամուտ:

2016 թվականին պաշտոնը դադարեցնելու պահին նա հայտարարագրել է.

  • Բնակարան` բազմաբնակարան շենքում,
  • Անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված և իր տնտեսական շինություններով,
  • 2 հողամաս,
  • 400 000 ԱՄՆ դոլար` տրված փոխառությամբ,
  • 11.5 միլիոն դրամի խնայողություն,
  • 14.69 միլիոն դրամի եկամուտ:


Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ