ԳՇ պետի դրամական միջոցներն ու առանձնատունը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի 2014թ. հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա տարվա սկզբում ունեցել է 3 մլն դրամ, 10 հազար դոլար ու 5 հազար եվրո:

Տարվա վերջում դրամական միջոցները ավելացել են՝ դառնալով 4 մլն դրամ, 12 հազար դոլար ու 6 հազար եվրո:

Աշխատավարձը հարկային տարում կազմել է 11,7 մլն դրամ:

2015թ. սկզբում պարոն Խաչատուրովն ունեցել է 4 մլն դրամ, 12 հազար դոլար ու 6 հազար եվրո, իսկ վերջում՝ 5 մլն դրամ, 16 հազար դոլար ու 7 հազար եվրո:

ԳՇ պետի կինը ոչ մի կոպեկ եկամուտներ չունի, սակայն պակաս միլիոնատեր չէ: Այսպես՝ 2014թ. սկզբում նա ունեցել է 4 մլն դրամ, 7 հազար դոլար ու 2 հազար եվրո, վերջում՝ նվազել է դրամով միջոցները հասնելով՝ 3,5 միլիոնի, նույն պատկերն է նաև 2015թ.-ին:

Բացի այդ, Յուրի Խաչատուրովը նաև շքեղ առանձնատուն ունի Կոտայքի մարզում:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ