Երևանի քաղաքապետարանը և ճանապարհային ոստիկանությունը ստուգայց են կատարել

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը, «Երևանտրանս» ընկերության գծային հսկողության բաժինն ու ճանապարհային ոստիկանությունը հերթական համատեղ շրջայցն էին կազմակերպել` կանգառագոտիներում այլ տրանսպորտային միջոցների կայանման դեպքերը հայտնաբերելու և մեղավորներին բացահայտելու նպատակով:

Մայրաքաղաքի տարբեր հատվածների դիտարկումների ընթացքում ինչպես վարորդների, այնպես ել ուղևորների հետ տարվել են բացատրական աշխատանքներ: Ի դեպ, վերջինները առաննձին դեպքերում հասարակական տրանսպորտին են սպասում այդ նպատակով չնախատեսված հատվածներում, ինչն իր հերթին է ստեղծում բարդություններ: «Երևանտրանս» ընկերության գծային հսկողության բաժնի աշխատակիցները և Ճանապարհային ոստիկանության կարգախմբերը քաղաքացիներին հիշեցրել են, որ նման դեպքերում երթևեկության բոլոր մասնակիցների համար լրացուցիչ խոչընդոտներ են առաջանում: Իրավապահ մարմիններն այս անգամ բավարարվել են բանավոր զգուշացումներով. վարչական արձանագրություններ չեն կազմվել:

Ստուգայցերը շարունակվելու են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել