Ի՞նչ կենսագրություն ունի ՀՀ նախագահի նորանշանակ օգնականը

Ինչպես հայտնել ենք, այսօր ՀՀ նախագահի կարգադրությամբ ՀՀ նախագահօի օգնականի պաշտոնում նշանակվել է Հրայր Ղուկասյանը, ով մինչ այս զբաղեցնում էր ՀՀ նախագահի ռեֆերենտի պաշտոնը:

Իրավաբան.net-ը ներկայացնում է Հրայր Ղուկասյանի կենսագրությունը.

1996 թ-ին գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1999 թ-ին ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան քրեական դատավարություն մասնագիտությամբ։

1999 թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Պաշտպանի դատավարական վիճակը քրեական գործի քննության մինչդատական փուլում» թեմայով և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

1999 թ-ից ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան է։ Մասնավոր փաստաբանական պրակտիկան ներառում է քրեական գործերով պաշտպանությունը և ներկայացուցչությունը։

2000 թ-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին վերապատրաստում է անցել ԱՄՆ Սեթըն Հոլլ համալսարանի իրավունքի դպրոցում (Seton Hall University, School of Law):

2000 – 2003 թթ. աշխատել է որպես ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի ասիստենտ, իսկ 2003 թվականից մինչ օրս՝ նույն ամբիոնի դոցենտ։

2003 – 2011 թթ. դասավանդել է ԵՊՀ իրավաբանական կլինիկայում:

2005 – 2009 թթ. եղել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի խորհրդի գիտքարտուղար

2008 – 2010 թթ. հանդիսացել է «Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության խորհրդի անդամ, 2010 – 2012 թթ. նույն խորհրդի նախագահ:

2011 թ-ից ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի ղեկավարն է։

2014 թ-ի փետրվարից ՀՀ Նախագահի ռեֆերենտ:

Գիտական ուսումնասիրությունների ոլորտն ընդգրկում է պաշտպանի դատավարական վիճակը քրեական դատավարությունում, դատավարական հարկադրանքի միջոցների կիրառման առանձնահատկությունները, մարդու իրավունքների քրեադատավարական պաշտպանությունը, փաստաբանության և փաստաբանական գործունեության հիմնախնդիրները։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել