Ո՞վ է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի հավանական թեկնածուն

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը օրեր առաջ հրաժարական ներկայացրեց:

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը նշում է, որ նրա պաշտոնավարման ընթացքում փաստաբնները մշտապես դժգոհել են այս դատարանի գործունեությունից. «Ընդհանրապես այս դատարանը, կարծես թե, միտված էր իրականացնելու երկու գործառույթ՝ բեկանել արդարացման դատական ակտերն և բավարարել դատախազների կողմից ներկայացված բողոքները: Եթե որևէ դատավոր փորձել էր խափանման միջոցը մերժել, գրավի կիրառման միջնորդությունը բավարարել, ապա Վերաքննիչ քրեական դատարանը որպես կանոն դրանք բեկանում էր»:

Artur_0584-440x293Մինչդեռ փաստաբան Արթուր Գրիգորյանը հակառակ կարծիքին է. «Ես շատ ավելի վաղուց եմ ճանաչում պարոն Սահակյանին, միմիայն դրական տպավորություններ եմ ստացել: Այսօրվա դրությամբ մենք չենք կարող խոսել իդեալական իրավիճակի մասին, հատկապես երբ խոսքը գնում է ղեկավար պաշտոններից: Դա ունի մի շարք բացատրություններ, որոնցից մեկը նաև այն է, որ մեր հանրապետությունը կայացման փուլում է դեռ գտնվում ու բավականին լուրջ խնդիրներ դեռ կան լուծելու: Այսինքն՝ մեկը մյուսով է պայմանավորված»,- փոխանցեց մեր զրուցակիցը:

Եթե դատարանի արդեն նախկին նախագահի գործունեության մասին կարծիքները տարբեր են, ապա հավանական թեկնածույի վերաբերյալ փաստաբաններն ունեն համանման դիրքորոշում:

Մամուլում շրջանառվում է այս նույն դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու անունը՝ որպես հավանական թեկնածու:

IMG_0119-440x293«Շուրջ մեկ տարի է, ինչ Վերաքննիչ քրեական դատարան եկան մեր երկու լավագույն դատավորներից Վազգեն Ռշտունին և Մխիթար Պապոյանը: Բոլորը տեսան, որ այդ կազմը, որ ձևավորվեց նրանց երկուսի հետ, փաստաբաններիս համար միակ հույսի կազմն էր, որովհետև ակնհայտորեն իրավիճակ փոխվեց»,- ասաց փաստաբան Ինեսսա Պետրոսյանը: Նրա կարծիքով՝ այս կազմի շնորհիվ եղան բազմաթիվ արդար դատական ակտեր. «Նույնիսկ, եթե մոնիթորինգ իրականացնեք, կտեսնեք, որ դատավորներ կան, որոնք իրենց գործունեության ողջ ընթացքում որևէ արդարացման ակտ չեն ունեցել: Այնպես որ փաստաբանները ուրախանում էին, որ իրենց գործերն ընկնում են հենց վերոնշյալ կազմի դատավորների մոտ, այլապես ցանկություն անգամ չկար գնալ Վերաքննիչ քրեական դատարան, որովհետև հավատ չկար փաստաբանների մոտ»:

Փաստաբանի կարծիքով` Վազգեն Ռշտունու նշանակմամբ` որպես դատարանի նախագահ, լուրջ իրավիճակ կփոխվի այս Վերաքննիչ քրեական ատյանում. «Այսինքն՝ ոչ թե մեր հույսը միայն նշյալ կազմը կլինի, այլ ինձ թվում է, որ մնացած դատավորներն էլ կհասկանան, որ իրենք եկել են համակարգ ոչ թե պատվեր կատարելու, այլ արդարադատություն իրականացնելու: Կարծում եմ, որ փաստաբաններն էլ կսկսեն այս ատյանի հետ որոշակի հույսեր կապել»,- շեշտեց մեր զրուցակիցը:

IMG_4645

Իսկ Արթուր Գրիգորյանն ասաց է, որ Վազգեն Ռշտունունին քննել մեկ գործ, որով փաստաբանի պաշտպանյալների նկատմամբ ընտրված կալանավորումը՝ որպես խափանման միջոց փոխարինել է գրավով. «Այս որոշումը կարևոր էր ոչ թե նրանով, որ իմ միջնորդությունը բավարարվել էր, այլ նրանով, որ Ռշտունին իրագործեց Եվրոպական կոնվենցիայի պահանջը կոնկրետ իրավիճակում: Այսօր հանդուգն քայլեր ձեռնարկելու միտում ունեցող դատավորների մեծ պակաս կա ու ես կարծում եմ, որ նա այդ պակասը կարող է լրացնել՝ դառնալով Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ»,- նշեց նա՝ հույս հայտնելով, որ եթե նա նշանակվի այս պաշտոնին, ապա նույն գործելաոճը կշարունակի:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել