Իրազեկում ծնողներին. երեխայի անձնագրի տրամադրման նոր կարգը

Մինչև 16 տարեկան երեխային հին նմուշի անձնագիր տրամադրելու համար անձնագրային ծառայությունում դիմումը անձամբ պետք է ներկայացնի նրա ծնողներից մեկը կամ այլ օրինական ներկայացուցիչը (խնամակալ կամ հոգաբարձու):

Ի տարբերություն հին նմուշի անձնագրի մինչև 16 տարեկան երեխային կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր տրամադրելիս եթե ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով:

Անհրաժեշտ է ընդունել ի գիտություն.

Հին նմուշի անձնագիր տրամադրելիս երեխայի ներկայությունը անձնագրային ծառայությունում չի պահանջվում:

Կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր տրամադրելիս երեխան պետք է ներկայանա անձնագրային ծառայություն, որպեսզի լուսանկարահանումն իրականացվի տեղում՝ անձնագիր ստանալու դիմում ներկայացնելու հետ միաժամանակ:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել