Գլխավոր դատախազի տեղակալի կարողությունը
2016-01-10 / 15 00
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն այս պաշտոնում նշանակվել է 2015 թվականի հունվարի 13-ին` ՀՀ նախագահի հրամանագրով:
Պաշտոնը ստանձնելու պահին նա հայտարարագրել է 2 բնակարան՝ բազմաբնակարանային շենքում, 3 հատ հողամաս, 1 հատ անհատական բնակաելի տուն՝ կառուցված հողամասի վրա և իր տնտեսական շինություններով, և 1 հատ ոչ բնակելի տարածք բազմանակարանային շենքում:
Նրա դրամական միջոցները կազմում են 56 միլիոն 750 հազար դրամ (շուրջ 120 հազար ԱՄՆ դոլար):
Այս տարվա ընթացքում նրա եկամուտները կազմել են շուրջ 11.4 միլիոն դրամ, որից 5.4 միլիոնը ստացվել է վարձակալության դիմաց ստացված գումարներից, իսկ մյուս մասը՝ աշխատանքի դիմաց վարձատրությունից:
ՀՀ դատախազության կայքից տեղեկանում ենք, որ Արմեն Հարությունյանը ծնվել է 1963 թվականին: Մինչ այս պաշտոնում նշանակվելը 2014 թվականի սեպտեմբերի 12-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինորական քննչական գլխավոր վարչության պետ:
2009 թվականի փետրվարի 25-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետի պաշտոնում:
2007 թվականի նոյեմբերի 30-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ քննչական վարչության պետ:
1997-2007 թթ. զբաղեցրել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնը:
1995-1997 թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության պետի պաշտոնը` հանդիսանալով նաև ՀՀ արդարադատության նախարարության կոլեգիայի անդամ:
1990-1995 թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչությունում` որպես առաջատար, ապա` գլխավոր խորհրդատու:
1989-1990 թթ. աշխատել է «Հայզովետմատ» հանրապետական միավորումում, ապա` «Երևան» հեռուստատեսային ֆիլմերի ստուդիայում` որպես իրավախորհրդատու:
1987-1988 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1987 թ. աշխատել է «Հանքային ջրեր» հանրապետական միավորման իրավաբանական բաժնում` որպես իրավախորհրդատու:
1980-1987 թթ. ուսումնառությանը զուգընթաց աշխատել է «Անահիտ» արտադրական միավորումում` որպես կադրերի բաժնի տեսուչ, ապա` որպես գործող մեքենայի բանվոր:
Լուսանկարը՝ prosecutor.am կայքից