«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպությունը տեղեկացնում է, որ կոռուպցիան խոչնդոտում է Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան պետությունների զարգացմանը։ Կազմակերպությունը հաշվետվության մեջ նշել է, որ հետաքննության արդյունքում պարզվել է, որ անցյալ տարվա ընթացքում կաշառք է տվել մոտավորոպես 75 միլիոն մարդ։
Նշվում է նաև, որ Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան պետությունների բնակչությունը կազմում է 973 միլիոն մարդ, և բնակչության 22 տոկոսը, ովքեր անցյալ 12 ամիսների ընթացքում գործ են ունեցել պետական ծառայողների հետ, կաշառք են տվել։
Հարցմանը մասնակցած 43.143 մարդ նշել է, որ կոռուպցիայի մակարդակը ամենաբարձրն է ոստիկանության և դատական համակարգերում։
Կազմակերպությունը նշում է, որ շատ երկրներում հնարավոր է ոստիկանին վճարելով ազատվել հանցանքի համար նախատեսված պատժից, որքան էլ դա ծանր լինի: Փողով կարելի է ամեն ինչ լուծել: Զիմբաբվեյում 9-ամյա աղջկա են բռնաբարել դպրոցի ճանապարհին: Հանցագործը ձէրբակալվել է, բայց որոշ ժամանակ անց ազատ է արձակվել: Իսկ ո՞րն է պատճառը. դե իհարկե՝ կաշառքը:
Անցյալ տարի մոտավորապես 75 միլիոն մարդ է կաշառք տվել։ Ոմանք դա անում են ոստիկանությունից և դատարանի պատժից խուսափելու համար։ Սակայն շատերը ստիպված են եղել վճարել՝ իրենց խիստ անհրաժեշտ ծառայությունները ստանալու համար:
Հարցվածների համարյա 60 տոկոսը նշել են, որ անցյալ տարվա ընթացքում կոռուպցիայի մակարդակն աճել է, ինչը հատկապես նկատելի է Հարավային Աֆրիկայում, որտեղ հարցվածների 83 տոկոսը նշել է կաշառակերության աճի մասին։
Պատրաստեց՝ Մարիամ Սիմոնյանը