Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Հայտնի է՝ ով է «Ջուգը», ում հետ «չենջ»-ի վրա են հարձակվել և աշխատակիցը սպանվել է

Բանդայի կազմում զինված հարձակումներ, առանձնապես խոշոր չափերի  հափշտակություններ և սպանություն կատարելու գործով այսօրվա դատական նիստին ներկա չէին ամբաստանյալներից չորսը, որոնց դեմ դատարանը սանկցիա է կիրառել՝ դատավարության կարգը խախտելու համար: Նրանք՝ Ռաֆայել Հարոյանը, Տիգրան Հովհաննիսյանը, Հայկ Կոջոյանն ու Կարեն Վարդանյանը նիստերի դահլիճից հեռացված են 10 ժամով:

Հիշեցնենք, որ վերջին դատական նիստերի ժամանակ քննարկումները գլխավորապես վերաբերում են ամբաստնյալ Կարենի այն ցուցմունքին, որ «3-րդ մասի»  չենջի վրա հարձակման ժամանակ ինքը եղել է «Ջուգ» մականունով մի տղայի հետ, ով այժմ մեկ այլ հանցագործության համար պատիժ է կրում «Արթիկ» ՔԿՀ-ում: Պաշտպանական կողմը պնդում է, որ այս ցուցմունքից հետո անցել է շուրջ 3 ամիս, սակայն մեղադրող կողմը որևէ գործողություն չի կատարում այս անձի բացահայտման համար:

Կարեն Վարդանյանի պաշտպան Թամարա Բաղդասարյանն այսօր դատարանում հայտարարություն արեց այն մասին, որ իրեն հաջողվել է պարզել Ջունգի ինքնությունը: Նա Վահան Քյարամի Գալստյանն է, ծնվել 1982 թվականին, ներկայումս գտնվում է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Պաշտպանը դատարանին ներկայացրեց «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տպված փաստաթղթեր և խնդրեց, որ դրանիցի մեկ օրինակը փոխանցվի մեղադրողին:

Եվ քանի որ այսօրվա նիստին ներկա չէր Մնացական Սարգսյանի պաշտպան Լիանա Գրիգորյանը, հայտարարությունից հետո նիստը հետաձգվեց:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել