Իրազեկում դպրոցն ավարտողներին

ՀՀ կրթության և գիտության նախարարի թիվ 369–Ն հրամանով հաստատվել է ուսումնական գործընթացի կազմակերպման կարգը 12-րդ դասարանում.

1) 12-րդ դասարանում առարկայական ծրագրերով նախատեսված ուսումնական բոլոր թեմաների ուսումնասիրությունն իրականացվում է առաջին կիսամյակում:

2) 12-րդ դասարանում Ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակը երկրորդ կիսամյակում հատկացվում է խմբային պարապմունքների միջոցով պետական քննական (ավարտական, միասնական) առարկաների ուսումնական ամբողջ նյութի կրկնությանը: Այդ նպատակով կազմվում է սովորողների խմբային ուսուցման ժամանակացույց:

3) Երկրորդ կիսամյակում քննական առարկաների (բացառությամբ «Ֆիզկուլտուրա» առարկայի) կրկնությանը հատկացված ժամաքանակը չի կարող պակաս լինել այդ առարկաներին առաջին կիսամյակում Ուսումնական պլանով հատկացված ժամաքանակից:

4) 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում յուրաքանչյուր դասարանի (խմբի) համար ուսուցումն իրականացվում է խմբային եղանակով՝ յուրաքանչյուր սովորողի համար շաբաթական 34 ժամ ծավալով:

5) Առաջին կիսամյակում համալրված դասարաններում երկրորդ կիսամյակում «Հայոց լեզու և հայ գրականություն» («Հայոց լեզու», «Հայ գրականություն»), «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ», «Երկրաչափություն»), «Հայոց պատմություն», «Ֆիզկուլտուրա» քննական առարկաների դասաժամերին սովորողների ուսումնառությունը շարունակվում է նույն համակազմով` որպես մեկ ուսումնական խումբ: Սովորողների ուսումնառության արդյունքները դասամատյանում գրանցվում են ըստ Ուսումնական պլանի՝ 12-րդ դասարանի պետական պարտադիր առարկայացանկի:

6) Բնագիտական առարկայի (առարկաների) դասաժամին տվյալ ուսումնական հաստատության 12-րդ դասարանի (դասարանների) բոլոր սովորողները խմբավորվում են՝ ըստ իրենց կողմից ընտրված բնագիտական առարկայի (առարկաների): Նույն սկզբունքով կատարվում է նաև օտար լեզվի խմբի (խմբերի) ձևավորումը: Եթե Հաստատության բոլոր սովորողների կողմից ընտրվել է մեկ բնագիտական կամ մեկ օտար լեզու առարկա, ապա այդ առարկաների վերաբերյալ անհրաժեշտ գրանցումները կատարվում են դասարանի հիմնական դասամատյանում:

7) Սովորողների կողմից ընտրված բնագիտական առարկաների կամ օտար լեզուների ուսուցման կազմակերպման նպատակահարմարությունից ելնելով՝ անհրաժեշտ է ըստ առարկաների ձևավորված յուրաքանչյուր խմբին, անկախ սովորողների թվից, հատկացնել շաբաթական միևնույն քանակի դասաժամ:

8) Ուսումնական պլանով նախատեսված ոչ քննական առարկաներից տարեկան գնահատականները նշանակվում են սովորողների առաջին կիսամյակի կիսամյակային գնահատականների հիման վրա՝ ուստարվա ուսումնական պարապմունքների վերջում:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել