Իրազեկում բոլոր նրանց, ովքեր դեռևս չեն վճարել 2015թ.–ի հողի հարկը

«Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16–րդ հոդվածի համաձայն սահմանված է հողի հարկի վճարման հետևյալ ժամանակացույցը կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար։

Կազմակերպությունները հաշվարկված հողի հարկի կիսամյակային գումարները համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ` մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

Ֆիզիկական անձինք հողի հարկի տարեկան գումարը համապատասխան բյուջե են վճարում երկու հավասար մասերով, մինչև հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը (ներառյալ) և մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը (ներառյալ):

Հողի հարկի գումարը վճարվում է`

ա) համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե.

բ) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել