ՀՀ Կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1699-Ն որոշման համաձայն սահմանվում է՝ ամենամյա արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը: Այդ որոշմամբ Կառավարությունը սահմանել է երկարացված` 25 աշխատանքային օր տևողությամբ` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 30 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում (բացառիկ դեպքերում` 35 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 42 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) ամենամյա արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը` համաձայն հավելվածի:
Հավելվածի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Այդ որոշումն ուժի մեջ է մտել և տարածվում է տարածվում է 2005 թվականի հունիսի 21-ից հետո ծագող հարաբերությունների վրա: