Ի՞նչ անել, երբ բնակարանում տեղի է ունենում խմելու ջրի կորուստ կամ վթար

Բազմաբնակարան շենքերի բնակարաններում և անհատական բնակելի տներում ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերի անխափան շահագործման, խմելու ջրի կորուստների ու վթարների հետևանքով հնարավոր վնասների կանխման նպատակով պետք է իրականացվեն որոշակի գործողություններ, որոնց անցկացման կարգն ու պայմանները սահմանված են ՀՀ կառավարության № 886-Ն որոշմամբ:

Բնակարանում վթարի վերացման նպատակով այդ բնակարանի սեփականատերը կամ վարձակալը (այսուհետ՝ սեփականատեր) կարող է ներկայացնել դիմում բազմաբնակարան շենքի կառավարման մարմին կամ համապատասխան տեղական ինքնակառավարման մարմին կամ տվյալ համայնքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը շահագործող (այդ համակարգերով ծառայություններ մատուցող) կազմակերպություն, որը դիմումն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում իրականացնում է համապատասխան ուսումնասիրություն և կազմում արձանագրություն, որում նշվում են վթարի բնույթը, պատճառները, այն վերացնելու համար անհրաժեշտ ծախսերն ու ժամկետը: Բնակարանի սեփականատերը և վթարը վերացնող կազմակերպության (մարմնի) ներկայացուցիչն ստորագրում են արձանագրությունը, որը հիմք է հանդիսանում

Բնակարանում վթարը վերացվում է այդ բնակարանի սեփականատիրոջ միջոցների հաշվին, եթե օրենքով կամ ջրամատակարարման (ջրահեռացման) պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Բնակարանի սեփականատիրոջ նախաձեռնությամբ բնակարանում վթարները կարող են վերացվել նաև սեփական ուժերով կամ այլ անձանց կողմից՝ պայմանագրային հիմունքներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել