Հայաստանում գրանցվել է երկրաշարժ (լրացված)

Այսօր Հայաստանի տարածքում գրանցվել է թույլ երկրաշարժ: Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդեցին ՀՀ ՏԿ և ԱԻՆ մամուլի կենտրոնից: Նշենք, որ այսօր առավոտյան սոցիալական ցանցերում, մասնավորապես Ֆեյսբուքում բազմաթիվ օգտատերեր գրառումներ են արել՝ շեշետելով, որ զգացել են ցնցումներ:

ՏԿ և ԱԻՆ-ից հավելում են, որ երկրաշարժը տեղի է ունեցել Ադրբեջանում՝ 7 բալ ուժգնությամբ, Հայաստանում այն զգացվել է միայն սահմանամերձ տարածքներում, մասնավորապես՝ Սյունիքի և Տավուշի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Մայրաքաղաք Երևանում ցնցում չի գրանցվել:

Մեր այն դիտարկմանը, որ տարբեր ՖԲ օգտատերեր շեշտում են, որ ցնցումներ զգացել են նաև Երևանում, մամուլի կենտրոնից պատասխանեցին, որ մասնագիտորեն դա հնարավոր չէ:

er-05

e-02 erk-01

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել