Ցմահ դատապարտյալ, ազատամարտիկ, հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը ենթակա է պատժից ազատման.փաստաբան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Իրանահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով  21 տարի անազատության մեջ գտնվող ազատամարտիկ, հաշմանդամ, ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանի օգոստոսի 18-ին  տեղափոխել են հիվանդանոց:

Իրավաբան.net-ը փորձեց կապվել Սողոմոն Քոչարյանի շահերը ներկայացնող Ռոբերտ Ռևազյանի հետ: Փաստաբանն ասաց, որ Սողոմոն Քոչարյանի մոտ առկա է սրտի իշեմիկ հիվանդություն «Այս հիվանդությամբ Սողոմոն Քոչարյանը  ենթակա է պատժից ազատման: Այդպես է սահմանված Կառավարության 825-Ն որոշմամբ: Այնտեղ սահմանված է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկը»,-ասաց  Ռոբերտ Ռևզյանը:

Հիշեցնենք, որ Շտապօգնության» մեքենայով նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց: Այս պահին նա գտնվում է  «Էրեբունի» ԲԿ Վերակենդանացման բաժանմունքում:

Լուսանկարը՝ «Հետք»-ի

Իրավաբան.net

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել