Գյումրիում դանակահարված 22-ամյա երիտասարդը վերակենդանացման բաժանմունքում է

«Գյումրի» բժշկական կենտրոնից Իրավաբան.net-ին փոխանցեցին, որ օգոստոսի 20-ին` ժամը 16:35-ի սահմաններում հիվանդանոց է  ընդունվել ծակող-կտրող գործիքով վնասվածքներ ստացած քաղաքացի:

Վերջինս 1993 թվականին ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Ս. Ա.-ն է: Քաղաքացու մոտ ախտորոշվել է կրծքավանդակի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերք` աջից, թոքի վնասումով եւ աջ վերին վերջույթի կտրած վերքեր:

Ս.Ա.-ն ստացել է համապատասխան բժշկական օգնություն, այժմ ծանր կայուն առողջական վիճակով գտնվում է բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Դեպքի մասին ծանուցվել է Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժինը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել