Հայտնաբերվել է տղամարդու դի՝ ամբողջությամբ սևացած

2015 թվականի օգոստոսի 19-ին` ժամը 09:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ կիսակառույց շինությունում  կա  դիակ:Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի 1-ին փողոցի  կիսակառույց շինության ներսում, 3-րդ սենյակում պատի տակ հայտնաբերվել է  տղամարդու դի՝ ամբողջությամբ սեւացած։ Պարզվել է  մահացած անձի  ինքնությունը։ Վերջինս ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ,  ծնված 1960թ., ժամանակավորապես բնակվել է քրոջ՝  Երևանում գտնվող բնակարանում:

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել