Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում 26-ամյա ծննդկան է մահացել: Էրեբունի բժշկական կենտրոնից Իրավաբան.net-ին փոխանցեցին, որ ծննդկան Մերի Մարգարյանին երկու օր առաջ ծայրահեղ ծանր վիաճկում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից տեղափոխել էին «Էրեբունի»:
«Կինը 35 շաբաթական հղի է եղել, երկողմանի թոքաբորբով տեղափոխվել է մեզ մոտ, ունեցել է պոլիօրգանային անբավարարություն: Բժիշկները նրա վիճակը գնահատել են ծայրահեղ»,-ասաց բժշկականկենտրոնի հասարակայնության բաժնի պետ Շուշան Հունանյանը:
Բժիշկների խորհրդակցության արդյունքում որոշվել է ծննդկանին վիրահատել` կեսարյան հատում անել, սակայն վիճակը չի կայունացել և երկու օր անց 26-ամյա կինը մահացել է: Կենտրոնից մեզ փոխանցեցին, որ փոքրիկի կյանքը հաջողվել է փրկել, սակայն նա նույնպես ծայրահեղ վիճակում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: