Արդյո՞ք ունես լրացուցիչ արձակուրդի իրավունք

ՀՀ աշխատանքային օրենսգիրքը միակ կարգավորող ակտը չէ, որը սահմանում է ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունքը: Գոյություն ունի ՀՀ կառավարության որոշում, որն ամբողջովին կարգավորում է այս հարցը: Մասնավորապես, ՀՀ կառավարության N 1384-Ն որոշումը իր մեջ պարունակում է դրույթներ, որոնք նշում են այն անձանց շրջանակը, ովքեր իրավունք ունեն ամենամյա լրացուցիչ արձակուրդի:

Այսպիսով, ամենամյա լրացուցիչ արձակուրդը տրվում է յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար` տվյալ տարում: Այն ըստ կողմերի համաձայնության, կարող է միացվել ամենամյա նվազագույն արձակուրդին կամ տրամադրվել առանձին: Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա լրացուցիչ արձակուրդը տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդմեջ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո:

Սակայն վերջինիս վերաբերյալ կան բացառություններ, մասնավորապես, մինչև տվյալ կազմակերպությունում անընդմեջ աշխատանքի 6 ամիսը լրանալը աշխատողի խնդրանքով ամենամյա լրացուցիչ արձակուրդ տրամադրվում է`
ա) կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո.
բ) կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

Տվյալ կազմակերպությունում անընդմեջ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո ամենամյա լրացուցիչ արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն՝
ա) մինչև 18 տարեկան աշխատողները.
բ) հղի կանայք և մինչև 14 տարեկան երեխա խնամող աշխատողները:
Տղամարդկանց ամենամյա լրացուցիչ արձակուրդն իրենց ցանկությամբ տրամադրվում է կնոջ հղիության ու ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում:

Կրթական հաստատությունում սովորողները նույնպես ունեն ամենամյա լրացուցիչ արձակուրդի հնարավորություն, ինչը սովորողների ցանկությամբ տրվում է քննություններին, ստուգարքներին, ստուգարքներին, դիպլոմային աշխատանքների նախապատրաստման, ինչպես նաև լաբորատոր աշխատանքների կատարման ժամկետներին համապատասխան:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել