Հուլիսի 16-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ա.Ն.-ին այցելության եկած եղբոր՝ Վ. Ն.-ի մոտից անձնական զննությամբ հայտնաբերել և առգրավել են յուրաաքանչյուրը 1,9 գրամ քաշով, մածուցիկ, մուգ շագանակագույն զանգվածով երկու փաթեթ, ընդհանուրը՝ 3,7 գրամ կանաչավուն զանգվածով ևս երկու փաթեթ, «B 8» դաջվածքով 4 դեղահաբ` 1,6 գրամ քաշով, 2 ներարկիչ և 1 լիտր սպիրտ:
ՀՀ քրեակատարողական ծառայության հասարակայնության և կապի բաժնից տեղեկանում ենք, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: