Վարչապետն ընդունել է Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ներկայացուցիչները:
Կառավարության ղեկավարը լսել է բնակիչների խնդիրները, որից հետո կառուցապատող ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են շինարարական աշխատանքների ընթացքը, բնակիչներին բնակարանների կամ գումարի տեսքով փոխհատուցելու, փաստաթղթային խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: 
Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ բնակիչների բարձրացրած հարցերի ուղղությամբ տարվում են հետևողական աշխատանքներ և վստահեցրել, որ նրանց հուզող խնդիրները գտնվում են իր մշտական ուշադրության կենտրոնում: Կառավարության ղեկավարը ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին հանձնարարել է կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության հետ ևս մեկ անգամ լրացուցիչ քննարկել խնդիրների լուծման տարբերակները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ: 
Օտարված բնակելի տարածքների քաղաքացիները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ իրենց խնդիրներին հետամուտ լինելու և օժանդակություն ցուցաբերելու համար:

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել