Ի՞նչ տուգանք է նախատեսված մգեցված ապակիներով ավտոմեքենա վարելու համար

Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Հետևաբար ՀՀ քաղաքացիները ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելու դեպքում կտուգանվեն 50.000 ՀՀ դրամ:

Ընդ որում ապակիների, արտաքին թաղանթապատում ունեցող ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել