Հուլիսի 12-ին, ժամը 16.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա մեկ տուժած և չորս զոհ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ-ը և մեկ մարտական հաշվարկ: Այս նասին հայտնում են ՀՀ ՏԿ և ԱԻՆ-ից։
Պարզվել է, որ տաքսի ծառայությանը պատկանող «Օպել» մակնիշի 34 AR 516 պ/հ ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի 82 MO 002 պ/հ ավտոմեքենային:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Ս.-ն (30տ.) ինքնուրույն դուրս է բերվել ավտոմեքենայից և տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ա.Ս.-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Հրշեջ-փրկարարները «Օպել» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ս.Ա. (1986թ.), Ա.Ե. (1992թ.) և Լ.Ղ.-ի դիերը:
«Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ.Ս.-ն (ծնվ. 1957թ.) տարբեր մարմնական վնասվածքներով Մասիս քաղաքի ԲԿ տեղափոխման ճանապարհին մահացել է: