Բերման ենթարկվածի մոտից հայտնաբերվել է պոլիէթիլենային շիշ՝ դեղնավուն հեղուկով և 5 ներարկիչ. շշերի մեջ առկա հեղուկը թմրանյութ է

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները հուլիսի 9-ին, ժամը 20.10-ին, Վանաձորի Շիրակացու փողոցի թիվ 17 շենքի մոտակայքից, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1963 թ. ծնված Սամվել Բ.-ն, որի մոտից հայտնաբերվել է պոլիէթիլենային շիշ՝ դեղնավուն հեղուկով, մեկ այլ շիշ՝ սպիտակավուն հեղուկով, 5 ներարկիչ, որոնցից մեկի մեջ՝ սպիտակավուն հեղուկ, և այլ պարագաներ:
Սամվել Բ.-ն հայտարարել է, որ ներարկիչի և շշերի մեջ առկա հեղուկը թմրանյութ է, որը պատրաստել է «պերալգին» դեղահաբի միջոցով, անձնական օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել