Տրանսպորտային միջոցների գոյության ամբողջ ժամանակահատվածում բավականին արդիական և տարածված խնդիր են իրենցից ներկայացնում ավտոտրանսպորտային պատահարները: Որպեսզի հետագայում հնարավոր լինի խուսափել նման դեպքերից անհրաժեշտ է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Մասնավորապես, այդ կանոններն ամրագրված են ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման 130-րդ կետում, համաձայն որի՝ օրվա մութ ժամանակ ճանապարհի չլուսավորված հատվածներում, իսկ անբավարար տեսանելիության պայմաններում` անկախ ճանապարհի լուսավորվածությունից, կանգառի և կայանման դեպքում պետք է միացված լինեն տրանսպորտային միջոցի եզրաչափային լույսերը:
Անբավարար տեսանելիության պայմաններում եզրաչափային լույսերի հետ լրացուցիչ կարող են միացվել նաև լապտերների մոտակա լույսերը, հակամառախուղային լապտերները կամ հետին մառախուղային լապտերները: Հետին հակամառախուղային լապտերիկները կարող են օգտագործվել միայն անբավարար տեսանելիության պայմաններում:
Իսկ հակամառախուղային լապտերները երթևեկող տրանսպորտային միջոցների վրա կարող են օգտագործվել`
1) օրվա մութ ժամանակ ճանապարհների չլուսավորված հատվածներում` մոտակա կամ հեռահար լույսերի հետ միաժամանակ.
2) անբավարար տեսանելիության պայմաններում` ինչպես առանձին, այնպես էլ լապտերների մոտակա կամ հեռահար լույսերի հետ միաժամանակ: