Ինչպես է ծննդատանը ամուսնու կողմից հրազենային վնասվածք ստացած մոր և փոքրիկի առողջական վիճակը

Հունիսի 30-ի առավոտյան Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնի հիվանդասենյակում ամուսնու կողմից հրազենային վնասվածք ստացած 28-ամյա Մելինե Ասատրյանի առողջական վիճակը չի վատացել, այս մասին Իրավաբան.net-ին հանտնեց բժշկական կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով և մոր, և փոքրիկի վիճակը դեպի լավն է գնում:

Հիշեցնենք, որ կինը դեպքից մեկ օր առաջ կեսարյան ահտամամբ արու զավակ էր ունեցել: Ամուսինը` 33-ամյա Հայկը կրակոցներից երկու գնդակ դիպել էր կնոջ պարանոցին ու ուսային հատվածին, մեկ գնդակ պատին էր կպել, իսկ չորրորդ գնդակով ինքնասպան էր եղել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել