Իրավաբան.net-ի թղթակիցը հայտնում է,որ քիչ առաջ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շրջում էր Բաղրամյան պողոտայով:Նա պատասխանեց լրագրողների մի քանի հարցին:
Այն հարցին, թե չէ՞ որ ըստ նախագահի խոսքի որոշումը չի կասեցվել, եւ լուծումը ժամանակավոր է, ոստիկանապետը ասաց, թե ընկալման խնդիր է: Պատասխանելով հարցին` կցրվե՞ն այսօր ցուցարարները, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց «Կարծում եմ` այսօր կուրախանան, նոր կցրվեն»:
Անդրադառնալով նստացույցի առաջին օրը ոստիկանների կողմից գործադրած բռնություններին` Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Մենք այդ օրը ուժ չենք կիրառել, դուք դեռ չեք տեսել ուժ կիրառելը»:
Մենք այդ օրը ուժ չենք կիրառել, դուք չեք տեսել ուժ կիրառելը. Վլադիմիր Գասպարյան

