Աուդիտի շնորհիվ ոչ թե կպայքարենք հետևանքի դեմ, այլ կբացահայտենք պատճառը. Էդմոն Մարուքյան

Երեկ Սերժ Սարգսյանը ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին: Ինչպես տեղեկացրել էինք հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը առաջարկել էր ՀԷՑ-ում աուդիտ անցկացնել, Սոկոլովը ընդունել էր առաջարկը: Աուդիտի անցկացմանը Ազգային Ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը կողմ է:

Իրավաբան.net-ի հետ զրույցում Էդմոն Մարուքյանը ասաց. «Աուդիտի պահանջը մենք խորհրդարանում էլ ենք հնչեցրել: Իրականացվելու դեպքում դա կլինի շատ ճիշտ և կարևոր որոշում: Աուդիտի շնորհիվ այն բոլոր խնդիրները, որ տարիների ընթացքում կուտակվել են, կբացահայտվեն, այսինքն, ոչ թե կպայքարենք հետևանքի դեմ, այլ կբացահայտենք պատճառը: Համակարգի առողջացման առաջին քայլը աուդիտն է»:

Իսկ այն հարցին, թե արդյոք էլեկտրաէներգիայի սակագինը կվերանայվի, Էդմոն Մարուքյանը դժվարացավ պատասխանել:

Էլեն Բարսեղյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել