Բարձրախոսներ և սնունդ են բերում Բաղրամյան պողոտա

Այս պահին Բաղրամյան պողոտայի սկզբնամասում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքը շարունակվում է. հնչում են հայկական ռազմական և ազգային երգեր:

Քիչ առաջ ցուցարարների մոտ բերվել են բարձրախոսներ, խոստանում են, որ ելույթներ են լինելու, երաժշտություն է լինելու:

Ցուցարարները պարբերաբար ջուր և սնունդ են բերում հավաքվածների համար:

՝Ոստիկանները, ովքեր հերթապահել են գիշերը, հերթափոխը հանձնում են գործընկերներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել