Վրաերթի ենթարկված աղջիկը վերակենդանացման բաժանմունքում է. հիվանդանոցից տեղեկություն չեն տրամադրում

Այսօր Նալբանդյան փողոցում վրաերթի ենթրակված երիտասարդ աղջիկը տեղափոխվել է «Հերացի» №1 հիվանդանոցային համալիր: Նա այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, Իրավաբան.net-ի լրագրողը կապ հաստատեց այս բաժանմունքի աշխատակիցների հետ, սկզբում մեզ պատասխանեցին, որ պատասխանատու բժիշկը տեղում չէ, խնդրեցին 10 րոպեից զանգահարել: Կրկին զանգի ժամանակ պատասխանեց բժշկուհին, ով այդպես էլ չներկայացավ, նա ոչ մի տեղակատվություն չտվեց հիվանդի առողջության մասին՝ նշելով, որ զանգահարենք լրատվական բաժին կամ գլխավոր բժշկի: Զավեշտալին այն է, որ ընդունարանից մեզ տեղեկացրին, որ հիվանդանոցը լրատվական բաժին չունի, իսկ գլխավոր բժիշկը տեղում չէր:

Ավելի ուշ կրկին փորձեցինք կապ հաստատել պատասխանատու բժշկուհու հետ, այս անգամ էլ վերակենդանացման բաժանմունքի հեռախոսահամարին պատասխանող չկար:

Կարդացեք նաև՝ «Պորշ Կայեն»-ը վրաերթի է ենթարկել հեծանվորդին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել