Ներկայումս օրենսդրական դաշտի ամենախնդրահարույց ոլորտներից մեկը վերաբերում է քաղաքացիական դատավարությանը և նոր օրենսգիրք ունենալը վաղուց անհրաժեշտություն է. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան, իրավագիտության թեկնածու Հունան Տեր-Վարդանյանը` նշելով, որ այս օրենսգիրքը ամենաշատ փոփոխությունների ենթարկվածներից մեկն է:
Նրա խոսքով, քաղաքացիական դատավարության ներկայիս առաջնային խնդիրները վերաբերում են ապացուցման գործընթացին` ապացույցման բեռի բաշխման հետ կապված, և դատավարության ժամկետների բացակայությանը:
Մասնավորապես` սահմանված չեն ժամկետներ, թե դատական հաջորդ նիստը որքան ժամանակ հետո պետք է նշանակվի, նաև հայցադիմումը մուտք անելուց հետո որքան ժամանկ հետո պետք է նշանակվի առաջին նիստը.
«Ունեմ գործ, որ հայցադիմումը մուտք անելուց հետո առաջին դատական նիստը չորս ամիս անց է նշանակվել: Օրենսդրական կրագավորումների բացակայության պատճառով կողմերը հնարավորություն են ունենում ձգել դատավարությունը»,- ասաց փաստաբանը: