ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ գործարար Փայլակ Հայրապետյանի: Ինչպես Իրավաբան.net-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից՝ Տիգրան Սարգսյանը պահանջում է զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքել և Փայլակ Հայրապետյանից բռնագանձել մեկ միլիոն ՀՀ դրամ գումար:
Այս քաղաքացիական գործով որպես 3-րդ անձ ներգրավված է Գագիկ Շամշյանը: Գործը քննվելու է Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն դատարանում` դատավոր Զարուհի Նախշքարյանի նախագահությամբ, նախնական դատական նիստը նշանակվել է հունիսի 9-ին: